National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.05.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 1

Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Դեսպանը Գալուստ Սահակյանին փոխանցեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դեծյանգի շնորհավորական ուղերձը եւ բարեմաղթանքները ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար, բարձր գնահատեց հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը եւ կարեւորեց երկկողմ կապերի հետագա խորացումը: ԱԺ նախագահը, նշելով, որ միջխորհրդարանական կապերը մշտապես բարձր մակարդակի վրա են եղել, վստահություն հայտնեց, որ համագործակցության ու բարեկամության ավանդույթները կշարունակվեն: Խորհրդարանի նախագահի համոզմամբ՝ հայ-չինական կապերը զարգացման մեծ ներուժ ունեն:

Չինաստանի դեսպանը նույնպես կարեւորեց երկկողմ հարաբերությունների հետագա խորացումը՝ նշելով, որ միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը լավ օրինակ է մյուս ոլորտներում փոխգործակցության զարգացման համար: Նա գոհունակությամբ փաստեց, որ հայ -չինական հարաբերությունները արագ տեմպերով զարգանում են եւ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա եւ նշեց, որ չինական կողմը նախատեսում է ընդլայնել ներդրումային ծրագրերը Հայաստանում: Նա բարձր գնահատեց Հայաստանի ջանքերն ուղղված տարածաշրջանի խաղաղությանը եւ կայունությանը: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանը Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հաջողություններ եւ առաջընթաց կունենա եւ կարեւորեց ՀՀԿ դերը երկրում կայունություն ապահովելու գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am